Հացահատիկահավաք չորս կոմբայն կներկրվի Ռուսաստանից Հայաստան 2015թ. սկզբին

26 դեկտեմբերի 2014 | | Цитата

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի մամուլի ասուլիսը: Ամփոփելով անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները' նախարարի տեղակալը հայտնեց, որ 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել են բարձր ցուցանիշներ թե´ անասնագլխաքանակի, և թե´ անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով:

«2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կարձանագրվի բոլոր տեսակի անասնագլխաքանակի աճ 2-5%-ով. տավարի գլխաքանակը կկազմի 694.5 հազար, ոչխարների և այծերի գլխաքանակը' 753.8 հազար, խոզերի գլխաքանակը' 145.0 հազար, թռչուններինը'5 մլն», – նշեց նախարարի տեղակալը:

Նա նաև հավելեց, որ անասնագլխաքանակի աճի հետ միասին կավելանան նաև անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները: Ընդ որում' մսի արտադրության համախառն ծավալները կավելանան 18.2 հազար տոննայով և կկազմեն 165.0 հազար տոննա, կաթի արտադրությունը կավելանա շուրջ 61.0 հազար տոննայով և կկազմի 718.0 հազար տոննա, իսկ ձվի արտադրությունը կավելանա 28.8 մլն հատով և կկազմի 644.0 մլն հատ:

Ըստ Բաղիյանի' ոլորտի նման տպավորիչ արդյունքները իրականացվող ծրագրերի և բնագավառի աշխատողների հետևողական աշխատանքի արդյունք են: Նա հատկապես առանձնացրեց 2007 թվականից գործող «Տավարաբուծության զարգացման ծրագիրը», որի շրջանակում մինչ օրս ներկրվել են 1811 գլուխ բարձր մթերատու տոհմային շվից, սիմենթալ և հոլշտին ցեղերի երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 65 տնտեսավարող սուբյեկտների: Այս ծրագրի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են նոր տոհմային տնտեսություններ, որտեղ կենդանիները ցուցաբերում են բարձր մթերատվություն: Ներկրված երինջներից ստացվել են բարձր մթերատու հատկանիշներով օժտված տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող և բարձրարժեք տոհմային հորթեր: Դրանցից արդեն 1000 գլուխ վաճառվել են հանրապետության գյուղացիական տնտեսություններին:

«Որոշ ընկերություններ այս գործում մեծ հաջողությունների են հասել և իրենց տնտեսություններում բուծված տոհմային երինջների խմբաքանակից շուրջ 200 գլուխ վաճառել են Վրաստանի Հանրապետությանը, ինչը աննախադեպ երևույթ է մեր հանրապետության անասնաբուծության ողջ պատմության ընթացքում: Ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է 6-8 հազար կգ կաթ, ինչը 3-4 անգամ գերազանցում է մեր հանրապետության միջին ցուցանիշը, իսկ առանձին կովերի կաթնատվությունը կազմում է 10-11 հազար կգ», – ընդգծեց Գրիշա Բաղիյանը:

Նրա խոսքով' գյուղատնտեսության նախարարությունը վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում ձեռնամուխ է եղել արմատական բարեփոխումների իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռի կենդանիների պահվածքի ավանդական պայմանները աստիճանաբար փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել մեր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ: Այդ նպատակով եվրոպական երկրներից ներկրվում են բարձր մթերատվությամբ և ամուր համակազմվածքով տավարի կաթնատու և կաթնամսատու տոհմային երինջներ:

Դրան զուգահեռ, երեք մարզերում կառուցվում են արդի տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից խոզաբուծական համալիրներ: 2014 թվականին եվրոպական երկրներից ներմուծվել են ավելի քան 200 գլուխ լանդրաս, պետրեն և դյուրոկ մսատու ցեղերի տոհմային կենդանիներ: Եվս 300 գլուխ տոհմային խոզեր կներմուծվեն 2015 թվականի առաջին կիսամյակում:

Բաղիյանը նաև նշեց, որ հացահատիկահավաք չորս կոմբայն կներկրվի Ռուսաստանից Հայաստան 2015թ. հունվար-փետրվարին։

«Գյուղնախարարությունն ուսումնասիրում է կոմբայնների պահանջարկը և միջոցներ է ձեռնարկում առկա խնդիրների լուծման համար։ Ընթացիկ տարում ձեռք է բերվել չորս կոմբայն», - ասաց Բաղիյանը։

Նրա խոսքերով' 2014թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գյուղտեխնիկայի պարկում կար մոտ 15 հազար տրակտոր, 18 հազար միավոր այլ տեխնիկա, 1355 հացահատիկահավաք կոմբայն։ Այդ տեխնիկայի գրեթե 90%-ը ձեռք է բերվել խորհրդային ժամանակներում։

Բաղիյանը նշեց, որ հայկական կողմը պարբերաբար տեխնիկա է գնում Ռուսաստանից և Բելառուսից, ինչի շնորհիվ երկրի մեքենա-տրակտորային պարկը աստիճանաբար նորանում է։

2013-14 թթ. Բելառուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում Հայաստան ներկրվեց և շուկայականից գրեթե 30% ցածր գնով իրացվեց 288 տրակտոր և 150 միավոր այլ տեխնիկա։

Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին, նախարարի առաջին տեղակալը նշեց, որ 2014 թվականին այս ոլորտում շարունակվեցին նախորդ տարվա ձեռքբերումները: 2014 թվականի արդյունքներով հանրապետությունում արտադրվել է շուրջ 14 հազար տոննա ապրանքային ձուկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 30.0%-ով: Կտրուկ ավելացել է նաև հանրապետությունից թարմ, պաղեցված, սառեցված և վերամշակված ձկնամթերքի արտահանման ծավալը' կազմելով գրեթե 2.2 հազար տոննա, ինչը 400 տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Աղբյուրը՝ minagro.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն