ՌԴ–ն և Հայաստանը հայկական ԱԷԿ–ի 2րդ բլոկի աշխատանքը երկարացնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանն ու Հայաստանը շաբաթ օրը հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետի երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր են ստորագրել, երկուշաբթի հայտնել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի հաղորդակցությունների դեպարտամենտը։

Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի սեպտեմբերին։

«Այդ գործողությունների արդյունքը պետք է լինի շահագործումը 10 տարով' մինչև 2026 թվականը երկարացնելու արտոնագիր ստանալը»,– ասված է հաղորդագրությունում։

Համաձայնագիրը ստորագրել են Ռոսատոմի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը' հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Հայաստանի տարածքում գործող միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման աշխատանքների անցկացման վերաբերյալ աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2013 թվականին։ Այդ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում Ռոսատոմի մասնագետներն արդեն անցկացրել են էներգաբլոկի նախնական զննում և հետագա գործողությունների ծրագիր։

Ներկայիս համաձայնագրով նախատեսվում է, որ մինչև 2015 թվականի առաջին եռամսյակի ավարտը կանցկացվի էներգաբլոկի համալիր հետազոտություն։ Դրա արդյունքներով կձևավորվի էներգաբլոկի' դրա շահագործման երկարացման նախապատրաստման ծրագիր։ Դրա իրականացումը ծրագրված է 2015-2016 թվականներին։

«2016 թվականի սեպտեմբերին ծրագրվում է արտոնագիր ստանալ, ինչից հետո կսկսվի աշխատանքների եզրափակիչ փուլը, որը ծրագրվում է ավարտել մինչև 2019 թվականը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ կանցկացվեն սարքավորման նորոգում և փոխարինում, դրա կարգավորումը, շահագործման փաստաթղթային նախապատրաստումը և անձնակազմի վերաորակավորումը։ Այդ ամենը հնարավորություն կտա հուսալի և անվտանգ շահագործել կայանը, առնվազն, մինչև 2026 թվականը»,– ասված է հաղորդման մեջ։

Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանին ՌԴ–ի կողմից տրվող վարկի հաշվին։ Վարկի պարամետրերն ու պայմաններն այս պահին պայմանավորվում են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև, նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին' 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։

2013 թվականի սեպտեմբերի 3–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել էր, որ Ռոսատոմը հայ արտահանողների հետ համատեղ պայմանավորվել է աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով' մինչև 2026 թվականը, երկարացնելու նախագծի իրագործման ուղղությամբ։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն