Հայաստանում 2014թ.–ին շուրջ 3 հազար տոննա ընկույզ է արտադրվել' 2013թ.–ին արտադրված 4.8 հազարի դիմաց

03 դեկտեմբերի 2014 | | Цитата

Հայաստանում 2014թ.–ին շուրջ 3 հազար տոննա ընկույզ է արտադրվել' 2013թ.–ին արտադրված 4.8 հազարի դիմաց, ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։

«Մարտի 30–ի և ապրիլի 1–ի սառնամանիքները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի գրեթե բոլոր մարզերին։ Հատկապես տուժել է ծիրանի և ընկույզի բերքը»,– ասաց Գալստյանը։

Ըստ նրա, այս տարի աղքատ էր նաև ծիրանի բերքը։ Այսպես, եթե 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 88.8 հազար տոննա ծիրան, ապա 2014 թվականին արտադրվել է միայն 14925 տոննա։

«Գյուղատնտեսությունը միշտ լի է անակնկալներով։ Եվ այս տարին բացառություն չէր։ Հատկապես տուժել են Շիրակի և Լոռու մարզերը։ Շիրակի մարզի 37 համայնքներից 15–ում վնասվել են հացահատիկը, բանջարեղենը և կարտոֆիլը»,– ասաց Գալստյանը։

Մարտի 30–ին տեղացած առատ ձյան, ուժեղ քամու և կտրուկ ցրտահարության հետևանքով Հայաստանի գյուղատնտեսության լուրջ վնաս է հասցվել, մասնավորապես, տուժել է ծիրանի բերքի 80-90 տոկոսը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն