• Armenianeconomy.com

Ռուսաստանաբնակ հայ երիտասարդը ստեղծել է լուսաձայնային ազդանշաններին հետևող ծրագիր

01 դեկտեմբերի 2012 | Տեղեկատվական տեխնոլոգիաներ | Цитата

Ռուսաստանաբնակ հայ երիտասարդը ստեղծել է լուսաձայնային ազդանշաններին հետևող ծրագիրՌուսաստանաբնակ ծրագրավորող Էդգար Դավթյանին վերջապես թույլատրվել է iPhone-ի համար նախատեսված հավելվածը հրապարակել App Store-ում, որը վերահսկում է լուսաձայնային ազդանշանների մասին հրամանագրի կատարման ընթացքը, գրում է Life News-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը հստակեցնում է այն ավտոմեքենաների ստույգ թիվը, որոնց թույլատրվում է ունենալ լուսաձայնային ազդանշաններ։ Դրանք ընդամենը 569-ն են։

Ազգությամբ հայ ծրագրավորողի ստեղծած ծրագիրը թույլ է տալիս բացահայտել անօրինական կերպով տեղադրված լուսաձայնային ազդանշաններով մեքենաների թիվը։ Սակայն App Store-ը սկզբում մերժել էր ծրագիրը հրապարակել։

Էդգարը պատմել է, որ ի սկզբանե նրան մերժել են այն պատճառով, որ իր ծրագիրը հրապարակում էր տվյալ մեքենաների լուսանկարները՝ համարանիշերով։ Սակայն նա նշել է, որ App Store-ում արդեն կան հավելվածներ, որոնք հրապարակում են նմանատիպ տվյալներ։

Էդգարը կապվել է ԱՄՆ-ում App Store-ի ներկայացուցիչների հետ և ապացուցել իր իրավացիությունը։ Այսօր վերջապես «Լուսաձայնային ազդանշաններ» ծրագիրը հայտնվել է App Store-ի կատալոգում։

Ծրագիրը թույլ է տալիս լուսանկարել լուսաձայնային ազդանշանով մեքենան՝ ավելացնելով դրան մեքենայի գտնվելու վայրը, ամսաթիվն ու հստակ ժամը։ Հավելյալ կարելի է նշել նաև մեքենայի՝ երթևեկության կանոնների խախտումները։

Տվյալները հայտնվում են ծրագիրը ստեղծողի մոտ, պարզվում և մշակվում։ Հեղինակը պատրաստվում է փոխանցել հաշվետվություններն իրավասու մարմիններին, ինչպես նաև ԶԼՄ-ներին։

Վիճակագրությունը ցույց կտա, թե նման ազդանշաններով քանի մեքենա է երթևեկում ճանապարհներին և որքանով են դրանք շատ թույլատրելի 569-ից։

Ծրագրի հեղինակը նախատեսում է թողարկել նաև տարբերակ Android սմարթֆոնների համար։

Աղբյուրը՝ tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին• Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար• 17-րդ միջոցառման շրջանակներում 61 ընկերություն դրամաշնորհ կստանան• ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի• Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան• Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին• «IT-Планета 2020/21» օլիմպիադայի մասնակիցների գրանցումը սկսված է• «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում փետրվարի 17-ից 18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը• IT ոլորտի շվեդական խոշոր ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ստեղծել 1000-ից ավելի աշխատատեղ. նախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն