367 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ նոյեմբերին. բնապահպանության նախարարություն

19 նոյեմբերի 2014 | | Цитата

367 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ նոյեմբերի 1–ին և 11–ին, հայտնեցին Հայաստանի բնապահպանության նախարարությունից։ Հաղորդման համաձայն' լիճ է բաց թողնվել 167 հազար գեղարքունի և 200 հազար ամառային իշխան։ Էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի ավելացման ծրագրի իրագործմանը հանրապետության պետբյուջեից հատկացվել է 60 մլն դրամ։

Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ», - ասել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

Պաշտոնական տվյալներով' Սևանա լճի ձկան պաշարների ընդհանուր ծավալը 2013 թվականի ավարտին կազմել է ավելի քան 420 տոննա, որոնցից 324 տոննան բաժին է ընկել սիգի պաշարներին։ Իննսունական թվականների սկզբին Սևանի ձյան պաշարները կազմում էին 28-30 հազ. տոննա։ Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձր լեռնային լճերից է և գտնվում է Հայկական լեռնաշխարհի ամենասրտում' 1914 մետր բարձրության վրա։ Լիճը տարածաշրջանի խմելու ջրի գլխավոր պաշարն է։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն