• Armenianeconomy.com

Թուրքմենստանի հետ օդային հաղորդակցության համագործակցության համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի. ՀՀ Նախագահ

01 դեկտեմբերի 2012 | Տրանսպորտ, Օրենսդրություն | Цитата

Թուրքմենստանի հետ օդային հաղորդակցության համագործակցության համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի. ՀՀ ՆախագահՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել Թուրքմենստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ստորև հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ:

«Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով,
Պատվիրակության հարգելի՛ անդամներ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հենց նոր ավարտվեց Թուրքմենստանի նախագահի հետ մեր հանդիպումը, և ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել կայացած բանակցությունների արդյունքների կապակցությամբ: Շատ որոշակի, դրական և առարկայական զրույց կայացավ, որի ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ տարբեր հարցեր, դիտարկեցինք մեր համագործակցության հեռանկարները: Իհարկե, զգալի ժամանակ հատկացրինք առևտրատնտեսական և հումանիտար հարաբերություններին, մեր երկրներում առկա ներդրումային մթնոլորտին:

Խոսեցինք այն մասին, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները, ինչպիսին է եղել դրանց դինամիկան 2010թ. Աշգաբատում կայացած մեր հանդիպման պահից ի վեր:

Դրանով հանդերձ, մենք ընդգծեցինք, որ հայ-թուրքմենական հարաբերություններն ունեն շատ ավելի մեծ ներուժ, որի իրացումը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների բարեկամության շահերին:

Ուստի, մենք վստահ ենք, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը մենք արձանագրում ենք ոչ այն մակարդակում, որում կցանկանայինք, կարելի է մեծացնել համատեղ ջանքերով: Եվ այդ ուղղությամբ ծանրակշիռ դեր ենք հատկացնում տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովին: Հուսով ենք, որ մեկուկես ամիս առաջ Երևանում կայացած չորրորդ նիստը նոր ազդակ կհաղորդի մեր երկրների միջև համագործակցությանը:

Այսօրվա բանակցությունների արդյունքներով ձեր ներկայությամբ ստորագրվեցին մի շարք կարևոր համաձայնագրեր և համատեղ հայտարարություն, որում արտացոլված է փոխշահավետ տնտեսական գործընկերությունն ամրապնդելու մեր փոխադարձ ձգտումը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, թեթև և քիմիական արդյունաբերության ոլորտներում:

Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք առևտրային հարաբերությունների, արդյունաբերական և ներդրումային համագործակցության տարբեր ձևերի զարգացման գործում բարենպաստ պայմանների ստեղծման, ինչպես նաև մեր երկրների գործարար սուբյեկտների միջև անմիջական կապերի հաստատման անհրաժեշտության շուրջ:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջարկեց, և մենք հաճույքով համաձայնեցինք մյուս տարի Թուրքմենստանում անցկացնել մեծ գործարար համաժողով, և ես կարծում եմ, որ նման համաժողովի անցկացումը անպայման լավ ազդակ կհաղորդի մեր հարաբերություններին:

Մենք նաև պատշաճ ուշադրության արժանացրինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերին, քանի որ դրանց շուրջ համակարգումը կարևոր է մեր պետությունների միջև լիարժեք հարաբերությունների համար:

Կայացած քննարկումների արդյունքներով մենք հաստատեցինք Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստելու խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը: Դրան է նպատակաուղղված մեր փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ մենք մտահոգություն հայտնեցինք Հարավային Կովկասում լարվածության աճի կապակցությամբ: Զրույցի ընթացքում ես ևս մեկ անգամ ընդգծեցի մեր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում. հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Միայն այդ մոտեցումն է, որը բացառելով մի սկզբունքին նախապատվություն տալու փորձը՝ ի վնաս մյուսների, ապահովում է երկարատև լուծման հասնելու հնարավորությունը:

Այսօր ստորագրված փաստաթղթերի շարքում ցանկանում եմ առանձնացնել օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Ենթադրում ենք, որ այդպիսի փաստաթուղթը նվազագույնը նոր հեռանկարներ կբացի և՛ գործնական կապերի զարգացման, և՛ մեր քաղաքացիների սովորական շփման, զբոսաշրջության զարգացման և ուսանողների փոխանակումների համար: Հիմք ենք ընդունում այն, որ կրթության ոլորտում շփումներն անպայման կշարունակվեն, քանի որ այն ապագայի պաշար է: Ես վստահ եմ, որ այդ դիրքորոշումը կիսում են նաև մեր թուրքմեն բարեկամները:

Ամփոփելով այսօրվա բանակցությունները՝ իհարկե դրանց առաջին մասը, կցանկանայի գոհունակությամբ ընդգծել հետևյալը՝ ևս մեկ անգամ հաստատվեց հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա ամրապնդման փոխադարձ ձգտումը, ինչպես նաև դրանք նոր բարձր մակարդակի հասցնելն ապահովելու ձգտումը»:

Աղբյուրը՝ www.armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին• Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը հաստատելու մասին• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հարկային պարտավորություններն էլեկտրոնային եղանակով կատարումն ապահովվելու նպատակով մեկնարկում է առևտրային բանկի ընտրության գործընթացը• Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր• ՀՀ օրենքը «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին• Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՆԵՐԿՐԵԼԻՍ• Քննարկվել են վարկային համաձայնագրերը վավերացնելու մասին օրենքների նախագծեր• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении