Երևանն ԱՊՀ քաղաքների առաջին եռյակում է, ուր մեկնում են ռուսները նոյեմբերյան տոներին

18 նոյեմբերի 2014 | Զբոսաշրջություն | Цитата

Oktogo.ru հյուրանոցների առցանց–նախապատվերի ռուսական ծառայությունը պարզել է ԱՊՀ ամենապահանջված քաղաքներն ու երկրները, ուր մեկնում են ռուսները նոյեմբերյան տոներին։ Դրանց թվում է նաև Հայաստանի մայրաքաղաքը։

Մասնավորապես, ԱՊՀ ճանապարհորդությունների տասնյակում են Մինսկը, Երևանը, Աստանան, Բաքուն, Կիևը, Բիշքեկը, Քիշնևը, Ալմաթին, Վիտեբսկը և Տաշքենդը։

Oktogo.ru–ի վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրներում 2014 թվականի նոյեմբերի 1-4–ին ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների' հյուրանոցներում համարաների նախապատվեր ներկայացնելու տվյալներով։

«2013 թվականի համեմատ ԱՊՀ երկրներում համացանցի միջոցով նախապատվիրված ուղևորությունների թիվը կրկնակի աճել է։ Այստեղ ավելի էժան է, քան եվրոպական երկրներում, բոլորը ռուսերեն են խոսում, և մուտքի արտոնագիր պետք չէ»,– նշել է ծառայության օպերացիոն համակարգի ղեկավար Օլգա Ֆավարիզովան։ «Նոյեմբերի տոներին ռուսներն ԱՊՀ երկրներ են ճանապարհորդում միջինը երեք օրով, որտեղ հյուրանոցներում ապրելու համար օրական վճարում են մոտ 3.5 հազար ռուբլի»։

Oktogo.ru–ի տվյալներով, ռուսները Մինսկ են մեկնում միջինը 2.5 օրով։ ԱՊՀ քաղաքների շրջանում ամենաերկար ուղևորությունները ռուսները ծրագրում են դեպի Երևան' միջինը 5 օրով, ամենակարճը' Աստանա' 2 օրով։

ԱՊՀ ամենաթանկ քաղաքն ըստ ծախսերի կդառնա Աստանան, իսկ ամենախնայողը' Քիշնևը։ Աստանայում ռուսները հյուրանոցում ապրելու համար օրական կվճարեն միջինը 7.2 հազար ռուբլի, իսկ Քիշնևում' օրական 1.5 հազար ռուբլի։

Oktogo.ru–ի տվյալներով, ռուս զբոսաշրջիկների համար 2014 թվականին ԱՊՀ ամենատարածված երկրներն են Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղըզստանը, Մոլդովան և Ուզբեկստանը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն