2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5,5%-ով ավելացել և կազմել շուրջ 1343 մլն խմ, հայտնում է «Գազպրոմ–Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում իրացվել է 1317.1 մլն խ.մ, ինչը 5,7%-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից:
Նախորդ տարվա համեմատ նվազել են 2%-ով բնակչության և 13,8 %-ով արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 354.4 և 172.9 մլն խմ:
Ընթացիկ տարվա ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 32,9%-ով էներգետիկայի ոլորտի և 6,4%-ով ԱԳԼՃԿ-ների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով, համապատասխանաբար, 323.6 և 352.4 մլն խմ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազի մատակարարումներ է ապահովում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться