Ջերմուկում տեղի կունենա Գյուղական համայնքների չորրորդ համաժողովը

06 նոյեմբերի 2014 | | Цитата

Ջերմուկում նոյեմբերի 7-8-ը տեղի կունենա Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցելու են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Համաժողովը նաեւ լավ հարթակ է՝ գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար:

Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն հետեւյալ թեմատիկ կլոր սեղանները.

1. "Ֆինանսական համահարթեցման մասին" ՀՀ նոր օրենքի նախագիծը, դրա սկզբունքները եւ կիրառելիությունը:

2. Տեղական ինքնակառավարման ոլորտ: Տեղական ինքնակառավարման համակարգի եւ ավագանու կարողությունների ու ինստիտուտի հետագա զարգացման միտումները:

3. Տեղական ինքնակառավարում, ՏԻ մարմինների լիազորություններն ու գործունեությունը եւ դրանց նկատմամբ իրականացվող ստուգումները: Համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

4. Շրջակա միջավայր եւ բնապահպանական հիմնախնդիրներ:

5. Գյուղատնտեսություն: Գյուղացիական տնտեսությունների ձեւավորում, կոոպերատիվների հիմնում, գյուղատնտեսության զարգացման արդի միտումները, ոլորտում իրականացվող նորարարությունները, հիմնախնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները:

6. Զբոսաշրջություն: Տարածքային համաչափ զարգացում: Գյուղ-քաղաք կապի կառավարում, գյուղը' որպես սոցիալ-տնտեսական բջիջ, զարգացումը եւ հիմնախնդիրները, գյուղական երիտասարդության հիմնախնդիրները, կենսամակարդակի բարձրացում:

7. Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում:

Աղբյուրը՝ mta.gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն