ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

03 նոյեմբերի 2014 | | Цитата

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» եւ «ՀՀ կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ» թեմաներով: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են նաեւ հաձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ: Քննարկման է դրվել ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի, Արմեն Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Վահագն Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կար•ով ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Լյովա Խաչատրյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել փորձաքննության եւ գնահատման ժամկետները, հանրության առաջարկները չընդունվելու դեպքում հնարավորություն ընձեռել դատական կարգով բողոքարկելու մերժման մասին որոշումը: Ըստ զեկուցողի՝ օրենքի նախագծով բնապահպանության ոլորտում պատասխանատվության ինստիտուտի ներդրման քայլ է առաջարկվում՝ շրջակա միջավայրին հասցվող վնասի չափը նվազեցնելու նպատակով:
Բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը առաջարկել է ավելի ուշ անդրադառնալ օրենքի նախագծին՝ նախապես հանձնաժողովի հետ համագործակցելով եւ անհրաժեշտ լրացումները կատարելով: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում որոշվել է օրենքի նախագիծը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով:

Աղբյուրը՝ parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն