ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և արտահանման աճին. նախարար

20 հոկտեմբերի 2014 | | Цитата

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը և արտահանման ծավալների աճին, հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Իհարկե, այսօր մեր արտադրության ծավալը մեծ չէ, բայց մենք մշակում ենք 2014-2017 թվականների գյուղատնտեսության ծավալների ընդլայնման ռազմավարություն, ինչը կբերի արտահանման զարգացման։ Ռուսաստանում գյուղմթերքի բոլոր տեսակների պահանջարկ կա, հատկապես կաթնամթերքի, այդ մասին Մոսկվայում ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը»,– հոկտեմբերի 17-ին լրագրողներին ասաց Կարապետյանը։

Ըստ նրա' արտադրության ընդլայնումը ռուսական շուկայում հայկական արտադրանքի համար նոր հնարավորություններ կբացի։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել ԵՏՄ–ին Հայաստանի միանալուն։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին Մինսկում պետությունների ղեկավարների մակարդակով։ Այսպիսով, Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հավասար դառնում է ԵՏՄ լիարժեք մասնակից, որը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1–ից։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն