Հայաստանում մետաղի հանքավայրերից պոչամբարների վերամշակման նախագծին շուրջ 200 մլն դոլար կուղղվի

16 հոկտեմբերի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանում մետաղի հանքավայրերից պոչամբարների վերամշակման նախագծին շուրջ 200 մլն դոլար կուղղվի, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը։

Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին:
ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է:

Ըստ Շահվերդյանի, նախագծով ենթադրվում է Հայաստանում նոր ծրագիր իրականացնել' պոչամբարների ու մետաղյա օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած հանքաքարերի արդյունավետ և խորը վերամշակում։

«Սա նոր տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս թափոնների' մինչև 95-98 տոկոս մաքրության վերամշակում իրականացնել, ինչը բարձր ցուցանիշ է համարվում և կարող է բավականին լուրջ ծրագիր դառնալ Հայաստանի համար»,– ասաց Շահվերդյանը։

Ըստ նրա, մինչև դեկտեմբեր ծրագրվում է աշխատանքային խումբ ստեղծել, որը կանցկացնի համակողմանի գնահատում, այդ թվում' կդիտարկի օրենսդրական անհրաժեշտ կարգավորման հնարավորությունն ու երկու ամսում ծրագիր և բիզնես–պլան կներկայացնի։

«Մենք նախագծի հետ բավականին մեծ ակնկալիքներ ենք կապում»,– ասաց փոխնախարարը, ընդգծելով, որ դրա իրագործումը թույլ կտա մոտ 1800 նոր աշխատատեղեր բացել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանքարդյունաբերության և Հայաստանում բաց հանքահորերի մշակման ծավալը հունվար–օգոստոսին կազմել է 127.9 մլրդ դրամ' 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 10.7 տոկոսով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն