ՀՀ–ում տնային տնտեսությունների մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը 2011–ին 37 հազար դրամ է կազմել, նվազագույն սպառողական զամբյուղը`53 հազար դրամ

30 նոյեմբերի 2012 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

ՀՀ–ում տնային տնտեսությունների մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը 2011–ին 37 հազար դրամ է կազմել, նվազագույն սպառողական զամբյուղը`53 հազար դրամՀՀ–ում տնային տնտեսությունների մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը 2011 թվականին 37 050 հազար դրամ է կազմել, այն դեպքում, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 53 288,7 հազար դրամ:
Միաժամանակ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012թ.-ի առաջին կիսամյակում ամսական կտրվածքով նվազագույն պարենային զամբյուղը փոքր-ինչ կրճատվել է՝ կազմելով 53 073,3 դրամ (տարեկան 636,8 հազար դրամ):

ԱՎԾ տվյալների համաձայն, տնային տնտեսությունների մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը նախորդ տարի կազմել է 34 206 դրամ, ինչը 8,4 տոկոսով շատ է 2010թ.-ի ցուցանիշից: Դրամական եկամուտների ընդհանուր ծավալում 48,9 տոկոս են կազմել աշխատանքի վարձատրության եկամուտները, 6,3 տոկոսը՝ ձեռնարկատիրական գործունեության (2010թ.-ին 48,6%), 4,7 տոկոսը կազմել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման և անասունի վաճառքի եկամուտները (2010թ.-ին 6,4%), 0,4 տոկոսը՝ կապիտալից ստացված եկամուտները (վարձակալության եկամուտներ, տոկոսային եկամուտներ և այլն, 2010թ.-ին կազմել են 0,1 տոկոս):

Միաժամանակ 16,7 տոկոս են կազմել պետական նպաստներն ու կենսաթոշակները (2010թ.-ին 17,5%), իսկ Հայաստանում բնակվող բարեկամներից ստացած փոխանցումները կազմել են 1,5 տոկոս (2010թ.-ին 1,4%), արտերկրի բարեկամներից՝ 9,6 տոկոս (2010թ.-ին' 10%).

Ըստ ԱՎԾ-ի տվյալների, նախորդ տարվա արդյունքներով տնային տնտեսության մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական անկանխիկ եկամուտները կազմել են 2 844 դրամ, ինչը 0,7 տ.կ.-ով պակաս է 2010թ.-ի ցուցանիշից: Տնային տնտեսության ամսական եկամուտների ընդհանուր ծավալում անկանխիկ եկամուտների ծավալը 2011թ.-ին կազմել է 7,7 տոկոս:

Միաժամանակ տնային տնտեսության ներկայացուցիչը (քաղաքում) ամսական 38,451 դրամի չափով դրամական եկամուտներ է ստացել, իսկ նրա անկանխիկ եկամուտները կազմել են 1 219 դրամ: Մի փոքր այլ պատկեր է տիրում գյուղական շրջաններում, որտեղ տնային տնտեսության մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական դրամական եկամուտները կազմել են 26 384 դրամ, իսկ անկանխիկը՝ 5837 դրամ:

Հատկանշական է, որ աշխատանքի վարձատրությունից ստացած եկամուտները կազմում են քաղաքի բնակչության աշխատավարձի զգալի մասը. նախորդ տարվա արդյունքներով համախառն եկամուտներում դրանց մասնաբաժինը կազմել է 59 տոկոս: Միաժամանակ գյուղի բնակիչների համար այդ ցուցանիշը գրեթե 2 անգամ պակաս է և կազմում է տնային տնտեսության ընդհանուր եկամտի 27 տոկոսը: ($1 – 405,71 դրամ):

Աղբյուրը՝ www.arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն