Ռուսաստան արտահանվող հայկական պանրի ծավալի ավելացման դեպքում Հայաստանում պանրի պակասուրդ կլինի. փորձագետ

07 հոկտեմբերի 2014 | | Цитата

Ռուսաստան արտահանվող հայկական պանրի ծավալի ավելացման դեպքում Հայաստանում պանրի պակասուրդ կլինի, սեպտեմբերի 19-ին լրագրողներին ասաց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

«Մենք պատրաստ չենք արտահանման կտրուկ աճի: Տարվա ընթացքում Ռուսաստանին մատակարարում ենք մոտ 1500 տոննա պանիր: Ռուսական շուկայում առաջացած վակուումի պայմաններում մենք կարող էինք արտահանել մինչև 5 հազար տոննա, սակայն եթե մենք գերազանցենք 2 հազար տոննայի սահմանը, ապա ներքին պակասուրդ կառաջանա», - ասաց Գիգոյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները որոշակի հնարավորություններ են տրամադրում Հայաստանին, սակայն չափազանց համարձակ է խոսել այն մասին, որ հարկավոր է սեփական արտադրությունը վերաուղղորդել արտահանման կողմ:

Գիգոյանը նշեց, որ Ռուսաստանը տարեկան սպառում է 350-370 հազար տոննա պանիր՝ ներկրելով 150 հազար տոննա (կեսը՝ Բելառուսից):

«Հայ արտադրողների առաջ հարց է ծագել՝ փորձե՞լ օգտվել պատժամիջոցներից, թե՞ շարունակել զարգացնել արտադրությունը՝ հիմնվելով տեղական շուկայի վրա», - նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը տարեկան սպառում է 20 հազար տոննա պանիր, իսկ արտադրում է ավելի քան 21,5 հազար տոննա: Ներկրումը կազմում է սպառվող արտադրանքի ընդհանուր թվի 5 տոկոսը: Հայաստան պանիր է ներկրվում հիմնականում եվրոպական երկրներից:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն