Երևանում անշարժ գույքի շուկայի իրավիճակը մինչև տարեվերջ կայուն կմնա

Երևանում անշարժ գույքի շուկայի իրավիճակը մինչև տարեվերջ կայուն կմնա, հայտարարեց Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:

«Հնարավոր է, որ հաջորդ տարի անշարժ գույքի գները մի փոքր նվազեն, ինչը պայմանավորված է Ռուսաստանից իրականացվող փոխանցումների ծավալների նվազմամբ, որն էլ իր հերթին կապված է ուկրաինական ճգնաժամի հետ: Թեև հիմա հնարավոր չէ ավելի հստակ կանխատեսումներ անել», - սեպտեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պրիբիլսկին:

Խոսելով անշարժ գույքի շուկայի միտումների մասին՝ նա նշեց, որ ընդհանուր առմամբ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո անշարժ գույքի վաճառքի մարկետինգային ժամկետն ավելացավ, և այդ իրավիճակը մինչև հիմա չի փոխվել:

«Հայաստանի անշարժ գույքի շուկայում ճգնաժամը մինչև հիմա շարունակվում է: Անշարժ գույքի արժեքի վրա տարբեր գործոններ են ազդում: Այսպես՝ նվազմանը նպաստում է տնտեսության ոչ մեծ աճը և միգրացիան, իսկ բարձրացմանը՝ բնակարանային պայմանները լավացնելու մեր ցանկությունն ու հիփոթեք ձևակերպելու հնարավորությունը», - ասաց բորսայի տնօրենը:

Պրիբիլսկին նաև նշեց այն փաստը, որ բնակարանների երկրորդային շուկան շատ ավելի ակտիվ է, քան առաջնայինը, ինչը պայմանավորված է Հայաստանում շինարարության տեմպերի նվազմամբ:

«Անշարժ գույքի շուկան աշխուժացնելու համար հարկավոր է ճիշտ քաղաքականություն իրականացնել ներդրողների, կառուցապատողների և ռիելթերների նկատմամբ», - ասաց նա:

Այս տեսակետից Պրիբիլսկին դրական գնահատեց անշարժ գույքի վերաբերյալ տվյալների միասնական բազայի ստեղծումը, ինչը նպաստում է այդ ոլորտում մեքենայությունների ռիսկի նվազմանը:

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 2014 թ.-ի հուլիսին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 19506 գործարք է իրականացվել, ինչը 13,2 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Միաժամանակ Երևանի բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետր բնակելի մակերեսի միջին շուկայական արժեքը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, ավելացել է 0,04 տոկոսով, իսկ մարզերում այն չի փոխվել:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն