Հայաստանն ընդգրկվել է քաղցի դեմ հաջողությամբ պայքարող երկրների տասնյակում. զեկույց

02 հոկտեմբերի 2014 | | Цитата

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն ընդգրկվել են քաղցի դեմ հաջողությամբ պայքարող երկրների տասնյակում, նշված է ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Աշխարհում պարենի վտանգի վիճակը» զեկույցում։

Զեկույցի համաձայն' առաջին տասնյակում ներառվել են նաև Բրազիլիան, Կուբան, Գանան, Քուվեյթը, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Թաիլանդը, Վենեսուելան։

Զեկույցում նշված է, որ զարգացող երկրներում քաղցի նվազեցման համընդհանուր միտումը ցույց է տալիս, որ մինչև 2015թ.–ը թերսնված մարդկանց համամասնությունը կիսով չափ պակասեցնելու՝ Հազարամյակի զարգացման նպատակին հասնելը մոտ է, «եթե ձեռնարկվեն պատշաճ ու անհապաղ ջանքեր»։ Մինչև այսօր 63 զարգացող երկրներ հասել են Հազարամյակի զարգացման նպատակին, ևս վեց երկրներ դրան կհասնի մինչև 2015 թվականը։

Զեկույցում նշվում է, որ սննդամթերքի հասանելիությունն արագորեն ու զգալի կերպով բարելավվել է այն երկրներում, որոնք գրանցել են համընդհանուր տնտեսական առաջընթաց, մասնավորապես՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիայում։

Սննդամթերքի հասանելիությունը բարելավվել է նաև Հարավային Ասիայում և Լատինական Ամերիկայում, սակայն հիմնականում այն երկրներում, որոնք ունեն համապատասխան անվտանգության ցանցեր ու սոցիալական պաշտպանվածության այլ ձևեր։

Չնայած ընդհանուր առմամբ նշանակալից առաջընթացին՝ մի քանի տարածաշրջաններ ու ենթատարածաշրջաններ հետ են մնում։ Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում ավելի քան չորսից մեկը մշտապես թերսնված է, իսկ Ասիայում, որն աշխարհի ամենաբնակեցված տարածաշրջանն է, ապրում է քաղցածների մեծ մասը՝ 526 մլն մարդ։

«Աշխարհում պարենի վտանգի վիճակը» ամենամյա զեկույցը հրապարակում են Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը և Պարենի համաշխարհային ծրագիրը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն