Հայաստանում միջին կենսաթոշակը 2015 թ.-ի հունվարից կավելանա 5 հազար դրամով. ՀՀ ֆինանսների նախարարություն

30 սեպտեմբերի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանում 21015 թ.-ի հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 5 հազար դրամով, սեպտեմբերի 25-ին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2015 թ.-ի պետբյուջեի նախագիծը:

«Պետբյուջեի նախագծով 2015 թ.-ին կենսաթոշակների բարձրացմանը նախատեսված է ուղղել 32 մլրդ դրամ, ինչը թույլ կտա միջին կենսաթոշակը 36 հազար դրամից դարձնել 41 հազար դրամ», - ասաց նա:

Սաֆարյանի խոսքերով՝ կենսաթոշակների բարձրացումը նախատեսվում է ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ նախագահի նախընտրական ծրագրով:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է 2015 թ.-ի պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը: Պետբյուջեի նախնական նախագծում եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 184 մլրդ դրամի սահմանում, ծախսերը՝ 1 տրիլիոն 298 մլրդ դրամի սահմանում, պակասուրդը՝ 114,1 մլրդ դրամի սահմանում: Հայաստանի պետբյուջեի նախագիծը կներկայացվի Հայաստանի խորհրդարանի քննարկմանը մինչև հոկտեմբերի 1-ը:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն