«Արենի» գինու և բերքի ավանդական փառատոնը կանցկացվի Վայոց Ձորի մարզում հոկտեմբերի 1-5-ը

30 սեպտեմբերի 2014 | Զբոսաշրջություն | Цитата

Վայոց Ձորի մարզում հոկտեմբերի 1-5-ը տեղի կունենա «Արենի» գինու և բերքի 6-րդ ավանդական փառատոնը, սեպտեմբերի 26-ին լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքերով՝ փառատոնի նպատակն է խթանել գյուղական տուրիզմի զարգացումը, ներկայացնել երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները, աջակցել Արենիում և տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը:

«Այս տարի փառատոնն ընդլայնել է իր սահմաններն ու կանցկացվի Հայաստանի գինեգործական համայնքներում՝ Ռինդում, Արենիում, Մալիշկայում, Ելփինում և Եղեգնաձորում, որտեղ կկազմակերպվի տեղական գինու ավանդական համտես, ինչպես նաև խաղողի բերքահավաք, կկազմակերպվեն բերքի տոն, մրցույթներ, ավանդական խաղեր և թատերական բեմադրություններ», - ասաց Ապրեսյանը:

Նա նշեց, որ նախատեսված է նաև անցկացնել «Համայնքի օր», տնական գինու փառատոն, տնական օղու փառատոն-ցուցահանդես-համտես:

««Արենի» փառատոն» հիմնադրամի ղեկավար Նունե Մանուկյանն իր հերթին նշեց, որ հիմնական միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 4-ին Արենիում, որտեղ կանցկացվի գինու փառատոնը: Նրա խոսքերով՝ այս տարի փառատոնի շրջանակում կներկայացվի գինու 27 տեսակ 15 գինեգործական ձեռնարկություններից, չհաշված տնային տնտեսությունները:

«Նախատեսվում է անցկացնել գինու համտես և 12 անվանակարգերից բաղկացած մրցույթ՝ երեքը սպիտակ գինու համար, մնացածը՝ մեկական կարմիր չոր գինու համար», - ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ ժյուրիի կազմում են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից հրավիրված սոմելիեներ, ովքեր նաև վարպետության դասեր կկազմակերպեն հայկական ռեստորաններում և հյուրանոցներում գինիների ներկայացման վերաբերյալ:

Փառատոնի կազմակերպիչն է ««Արենի» փառատոն» հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայկական համայնքների միության, Վայոց Ձորի մարզպետարանի և Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ) հետ համատեղ:

Փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես գինեգործության օրրաններից և կարևորագույն կենտրոններից մեկը, ինչպես նաև բարձրացնել երկրի տուրիստական գրավչությունը:

Գինու առաջին փառատոնը կազմակերպվել է 2009 թ.-ին, և երեք տարվա ընթացքում այն հայտնի է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն