Կարտոֆիլի գինը Հայաստանում 2014-15թթ. կարող է թանկանալ կգ-ի համար մինչև 300 դրամ, քանի որ տարին բերքատու չէր, հայտնեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։
Այժմ Հայաստանում կարտոֆիլի գինը տատանվում է 1 կգ-ի համար 150-250 դրամի սահմաններում:
«Շիրակի մարզում գրանցված համեմատաբար ցածր բերքը, իսկ որոշ տնտեսություններում անգամ բերքի բացակայությունը, բացատրվում է ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներով: Դա տեղի է ունենում ջրամբարների ոչ արդյունավետ աշխատանքի, հիդրոէլեկտրոկայանների և ձկնաբուծական տնտեսությունների անարդյունավետ գործունեության պատճառով, որոնք օգտագործում են գյուղատնտեսական կարիքների համար նախատեսված ջուրը», - սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բերբերյանը:
Նրա խոսքերով՝ Ագրարագյուղացիական միավորումը մտադիր է ՀՀ կառավարությանն առաջարկել ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի օգտագործման սահմանափակման հետ կապված հարցերով:
«Թեև այս տարի աշխարհում նկատվում է կարտոֆիլի բերքատվության պակաս, հայ ֆերմերներն, այնուամենայնիվ, կարողացան լավ բերք հավաքել: Այսպես՝ Շիրակի մարզում հավաքվել է մեկ հեկտարից 38-40 տոննա, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 55 տոննա», - տեղեկացրեց Բերբերյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի 120 ֆերմերներ, ովքեր միավորման անդամներ են, ստաժավորում կանցնեն Եվրոպայում: Թունաքիմիկատների և սերմերի մասին նոր գիտելիքների շնորհիվ կարտոֆիլը տնտեսություններում կտա ոչ միայն լավ, այլ նաև որակյալ բերք:
«Մեր միավորման ջանքերի շնորհիվ երեք-չորս գյուղերի բնակիչներ կարող են կայուն եկամուտ ապահովել: Նման կերպ լուծվում է արտագաղթի խնդիրը», - ասաց Բերբերյանը:
Նա հայտարարեց, որ դեռ վաղ է ամփոփել տարվա արդյունքները, սակայն միանշանակ այս տարի կարտոֆիլի արտահանման ծավալները 2013 թ.-ից ցածր կլինեն: Նա նշեց, որ նախորդ տարի երկրում հավաքվել էր 45 հազար տոննա կարտոֆիլ:
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться