• Armenianeconomy.com

Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

27 սեպտեմբերի 2014 | Էներգետիկա | Цитата

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները:

Վարչապետը նշել է, որ էներգետիկ ոլորտը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և կարևորել ՀԲ-ի տեխնիկական օժանդակությունը բնագավառի հետագա զարգացման գործում:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համագործակցության համար և անդրադարձել էներգետիկայի բնագավառում իրականացված ուսումնասիրության արդյունքներին: Պարոն Քերալին ընդգծել է, որ այս ոլորտում վերջին 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց, որի հետագա շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների երկրորդ փուլն՝ իրագործելով հստակ ծրագրեր:

ՀՀ էներգետիկ բնագավառում համալիր վերլուծություն իրականացրած ՀԲ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների արդյունքները՝ ոլորտում Հայաստանի ունեցած առավելություններն ու խնդիրները, առաջիկա տարիների ընթացքում կատարվելիք հնարավոր քայլերն ու մարտահրավերները: Քննարկվել են էներգետիկ անվտանգության, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակվում է միջոցառումների համալիր ծրագիր՝ ուղղված էներգետիկ համակարգի հետագա զարգացմանը, որը կներկայացվի մինչ տարեվերջ:

Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին՝ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ կառավարության նպատակն է երկրում ապահովել էներգետիկ կայուն համակարգ:
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՀԲ պատրաստակամությունը՝ հետագայում ևս ՀՀ կառավարությանը տրամադրելու տեխնիկական օժանդակություն և խորհրդատվություն:

Աղբյուրը՝ gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն