Համագործակցություն՝ Իրան-Հայաստան բարեկամության միության ծրագրերի շրջանակում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության անդամների հետ: Ողջունելով հյուրերին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև ներկայում առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ երկու ժողովուրդների պատմամշակութային հարուստ ժառանգության ընդհանրությունները կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար:
Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն Մուհամմադ Ռեզա Դամավանդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համառոտ ներկայացրել է միության կողմից տարվող աշխատանքներն ու մասնավորապես 2015 թվականին Երևանում նախատեսած ծրագրերը և այդ համատեքստում առանձնացրել «Դամավանդ» ֆիլմի ու Հայաստանի մասին պատմող փաստավավերագրական կինոժապավենի նկարահանումները, որոնց մի մասը նախատեսվում է կազմակերպել հենց Երևանում:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և իրանական խոշոր քաղաքների միջև տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորությունները:
«Իրանական քաղաքների, հատկապես Սպահանի հետ Երևանի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Կարծում եմ, որ Իրան-Հայաստան բարեկամության միությունն իր հերթին ևս կնպաստի կապերի ամրանդմանը, նաև՝ նոր համատեղ ծրագրերի իրականացմանը: Պետք է նշեմ նաև, որ Երևանի քաղաքապետն անձամբ առանձնահատուկ կարևորում է միջազգային համագործակցության ընդլայնումը»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալը:

Արամ Սուքիասյանը միության անդամներին հոկտեմբերին հրավիրել է կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի - Երևան 2796» տոնակատարության միջոցառումներին: Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն Մուհամմադ Ռեզա Դամավանդին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և սիրով ընդունել այն:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն