Հայաստանը 2013թ.–ին հաղթահարել է զբոսաշրջային այցելությունների մեկմիլիոնանոց շեմը

19 սեպտեմբերի 2014 | Զբոսաշրջություն | Цитата

Նախնական փորձագիտական գնահատականներով, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թվականին կազմել է 1.08-1.09 մլն, օգոստոսի 13-ին լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:

Ըստ նրա, դրան է նպաստել ոչ միայն նպատակաուղղված և համակարգված աշխատանքը, այլ նաև Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացումը միջազգային ասպարեզում։

«Արդյունքների պահպանելու և բարձրացնելու համար մենք կշարունակենք աշխատանքները, որոնց թվում են ինստիտուցիոնալ բարեփոխումների, զբոսաշրջության զարգացման և օրենքների ոլորտը կարգավորող հայեցակարգի իրագործումը, ինչպես նաև կդիվեսիֆիկացնենք զբոսաշրջային պրոդուկտները»,– ասաց Ապրեսյանը։

Բացի այդ, ըստ նրա, ծրագրվում է ակտիվացնել նաև մարքեթինգային քաղաքականությունը, ինչի կապակցությամբ արդեն մշակվում է երկրի ազգային ապրանքանիշը, անցկացվում են օտարերկրացի լրագրողների և տուրօպերատորների ճանաչողական այցերը դեպի Հայաստան, ապահովվում է երկրի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, նախատեսվում է զբոսաշրջության նոր կայք գործարկել։

Ապրեսյանը հայտնեց նաև, որ զբոսաշրջության զարգացման նպատակով Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային դաշնության (WFTGA) հետ համագործակցությամբ ծրագրվում է Երևանում ստեղծել զբոսավարների ուսուցման միջազգային կենտրոն։

Վիճակագրությունը ներկայացված է սահմանում արձանագրված այցելությունների վիճակագրական ուսումնասիրության շրջանակում հաշվարկված նոր տվյալների հիման վրա։ Նախագիծն իրականացրել են Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը, USAID EDMC (ձեռնարկատիրության և շուկայի մրցունակության զարգացման ծրագիր), Միջազգային համագործակցության գերմանական միությունը (GIZ) և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը' ՄԱԿ–ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդիկայի հիման վրա։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 495 967 զբոսաշրջիկ, ինչը 17.3 տոկոսով շատ է 2013 թվականի նույն ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից զբոսաշրջային ժամանակահատվածում մեկնել է 474 989 մարդ, ինչը 14.8 տոկոսով շատ է 2013 թվականի նույն ցուցանիշից։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն