Առաջին կիսամյակում Հայաստան է այցելել մոտ 496 հազար զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջելու նպատակով երկրից մեկնել է մոտ 475 հազար մարդ

23 սեպտեմբերի 2014 | Զբոսաշրջություն | Цитата

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 967 զբոսաշրջիկ, ինչը 17,3 տոկոսով պակաս է 2013թ.-ի ցուցանիշից, օգոստոսի 13-ին լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում զբոսաշրջելու նպատակով Հայաստանից մեկնել է 474 989 մարդ, ինչը 14,8 տոկոսով շատ է 2013թ.-ի ցուցանիշից: Միաժամանակ պահպանվում է դրական սալդոն:

«Զբոսաշրջիկների թվի աճին հիմնականում նպաստել են բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը, ոլորտում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանի հասանելիության մակարդակի բարձրացումը, մասնավորապես՝ բարենպաստ վիզային ռեժիմն ու «բաց երկնքի» քաղաքականությունը», - ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ էական ազդեցություն են ունեցել ենթակառուցվածքների զարգացումը, տուրիստական ապրանքների դիվերսիֆիկացիան, միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիությունը, երկրում անվտանգության բարձր մակարդակը:

Նա նաև ընդգծեց, որ ավելացել է Հայաստան այցելող երիտասարդ զբոսաշրջիկների թիվը:

«Եթե 2006թ.-ին ընդհանուր հոսքում 25-36 տարեկան երիտասարդ զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում էր ընդամենը 6 տոկոս, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 34 տոկոսի, ինչը այլընտրանքային տուրապրանքների ստեղծման արդյունք է: Դա ոչ միայն դասական զբոսաշրջությունն է, այլ նաև' տարատեսակ փառատոները, քաղաքային և գյուղական, արկածային, գաստրոնոմիկ զբոսաշրջությունը, զարգացող ուղղությունները՝ պլաներիզմ, ալպինիզմ, արշավներ», - ասաց Ապրեսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ զբոսաշրջիկների շրջանում անցկացված ընտրովի հարցումների համաձայն՝ հիմնական մասը (մոտ 60 տոկոս) ծագումով հայեր են:

Ինչ վերաբերում է աշխարհագրական դասավորությանը, ապա ինչպես նշեց Ապրեսյանը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական մասը (մոտ 44 տոկոս) ժամանում են Ռուսաստանից, 28 տոկոսը՝ Վրաստանից, 12-14 տոկոսը՝ ԵՄ երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Սկանդինավյան երկրներ), 7 տոկոսը՝ Իրանից:

Միաժամանակ արտերկիր մեկնող հայերը նախընտրում են ծովափնյա հանգիստը, առավել տարածված են մոտ գտնվող և մատչելի վրացական սևծովյան հանգստավայրերը:

«Վերջին շրջանում աճել են այլընտրանքային ուղղությունները և հաճախակի են դարձել այցելություններն այլ ծովափնյա էկզոտիկ երկրներ, որոնց թվում են Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բուլղարիան, Շրի Լանկան: Միաժամանակ Թուրքիայում հանգիստն անցկացնելու պահանջարկն աստիճանաբար նվազում է այլընտրանքային ուղղությունների հաշվին», - ասաց Ապրեսյանը:

Վիճակագրությունը ներկայացված է նոր տվյալների հիման վրա, որոնք հաշվարկվել են սահմանում արձանագրված այցերի վիճակագրական ուսումնասիրության շրջանակում: Նախագիծն իրականացրել են ԱՎԾ-ն, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, USAID EDMC-ի (ձեռներեցության և շուկայի մրցունակության զարգացման ծրագիր), Միջազգային համագործակցության գերմանական միությունը (GIZ) և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության միջազգային կազմակերպության մեթոդաբանության հիման վրա:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն