Հայաստանից մեկնող մեքենաները հայտնվել են «Վերին Լարս» անցակետի խցանման մեջ

28 նոյեմբերի 2012 | Տրանսպորտ, Հարկային-մաքսային | Цитата

Հայաստանից մեկնող մեքենաները հայտնվել են «Վերին Լարս» անցակետի խցանման մեջՈւկրաինայից, Հայաստանից և Ադրբեջանից մեկնող շուրջ 100 մեքենաներ հայտնվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետի խցանման մեջ, նշվում է «ՌԵՅԼՎՆԵՇՏՐԱՆՍ» փոխադրումներ իրականցնող ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ:

«Վերին Լարսում բեռնատար մեքենաների պատճառով կուտակում է գոյացել: Մարդիկ խցանման մեջ են արդեն մի քանի օր' առանց ջրի և սննդի:

Սահմանապահները բացատրում են, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել հսկիչ–անցակետի՝ ձմեռային աշխատանքի ռեժիմի անցնելու պատճառով: Բանն այն է, որ ամառային սեզոնին մեքենաներն անցնում էին մինչև երեկոյան ժամը 10-ը, իսկ այժմ՝ միայն մինչև 19:00-ն, այդ պատճառով էլ հերթ է գոյացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերության տվյալներով, սահմանային վերահսկողության աշխատակիցների անմձնագրային հսկողությունն ընդամենը հաշված րոպեներ է պահանջում, իսկ բեռնատար տրանսպորտի անանցանելիության խնդիրը կապված է հենց անցակետի աշխատանքի հետ:

Մաքսակետի աշխատակիցները բացատրում են, որ անցակետում խցանումները ձմեռային ռեժիմի անցնելու հետ են կապված: Սահմանը կարելի է հատել միայն ժամը 7-ից 18-ը: Ժամանակը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, բավարար չէ: Միաժամանակ, վերջերս այստեղով անցնող բեռնատար տրանսպորտի թիվն ավելացել է:

«Այս իրավիճակում ամենառացիոնալ լուծումը, ինչպես ասում են մաքսակետի աշխատակիցները, աշխատանքը շուրջօրյա դարձնելն է կամ «անցումային» ժամերն ավելացնելը: Հարցն արդեն քննարկում են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում և սահմանային վարչությունում: Ասել, թե երբ փոփոխություններ կկատարվեն անցակետի աշխատանքի մեջ, առայժմ այնտեղ չեն կարող, բայց ակնկալում են, որ դա կիրականացվի արդեն հաջորդ տարի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«ԱՌԿԱ» գործակալությունը հարցում է ուղղել հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն և սպասում է պաշտոնական մեկնաբանության:

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետը տրանսպորտային վերգետնյա ուղիղ միակ կապն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի արգելափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական կապերում:

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն