Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար–հուլիսին կազմել է 159.9 մլրդ դրամ' ավելանալով 0.5 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ, կառավարության ծավալը բնակչության հաշվին կազմել է 32.7 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 20.4 տոկոսը (անկումը' 29,7%)։
Կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 76.2 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 47.7 տոկոսը (աճը' 5.3%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին' 2.6 մլրդ դրամ կամ 1.7 տոկոսը (աճը' 19,7%), պետական բյուջեի հաշվին' 23.9 մլրդ դրամ կամ 15 տոկոս (անկումը' 6.3%), համայնքային միջոցների հաշվին' 12 մլրդ դրամ կամ 7.6 տոկոս (աճը'2,1 անգամ)։
Միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է մոտ 12.3 մլրդ դրամ կամ 7.6 (աճը'43,7%)։ Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 2 927.3 մլն դրամ, ՎԶԵԲ–ին' 2 993.9 մլն դրամ, Զարգացման ասիական բանկին' 5 298,3 մլն դրամ, Զարգացման գերմանական բանկին (KfW)' 696,2 մլն դրամ և այլ բանկերին' 380.3 մլն դրամ։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться