Հայաստանը 2015 թ.-ին կարող է Ռուսաստան արտահանել մինչև 120 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք

16 սեպտեմբերի 2014 | | Цитата

Հայաստանը 2015 թ.-ին կարող է Ռուսաստան արտահանել 100-120 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ ընթացիկ տարում գրանցված մոտ 64-65 հազար տոննայի դիմաց, հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Հայաստանը պետք է որոշիչ միջոցներ ձեռնարկի արտահանման այս մակարդակին դուրս գալու և իրավիճակից ամբողջությամբ օգտվելու համար, որը ստեղծվել է որոշ երկրներից գյուղատնտեսական արտադրանքի և հումքի ներկրման արգելքի կապակցությամբ», - ասաց Սաֆարյանը սեպտեմբերի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 7-ին արգելել է տարվա ընթացքում Ռուսաստան ներկրել գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենի առանձին տեսակներ այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են ներդրել Ռուսաստանի նկատմամբ: Նա հանձնարարել է ՌԴ կառավարությանը կազմել այդ սահմանափակումների շրջանակում հայտնված արտադրանքի կոնկրետ ցուցակը, որում հայտնվել են, մասնավորապես, տավարի և խոզի միսը, միրգը, թռչնամիսը, պանիրն ու կաթնամթերքը:

Այդ որոշիչ միջոցների թվում Սաֆարյանը թվարկեց Հայաստանի գյուղատնտեսությունում արվող ներդրումները, մասնավորապես՝ ջերմոցային բիզնեսը, սահմանամերձ գյուղերում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, պետության կողմից գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը, մեքենա-տրակտորային պարկերի ստեղծումը, արտադրողների համար հարկային բեռի թեթևացումը:

«Հայաստանում հիմա կա 140 հազար անմշակ հողային տարածք: Դրանք արդյունավետ կերպով մշակելու համար հարկավոր է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ», - կարծում է Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ եթե բոլոր միջոցառումներն ամբողջությամբ իրականացվեն, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանը կարող է 70-80 մլն դոլարով ավելացնել Ռուսաստան իրականացվող արտահանման ծավալները:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 596 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0,5 տոկոսով: Հայաստանից Ռուսաստան իրականացվող արտահանումը հունվար-հունիսին կազմել է մոտ 133,9 մլն դոլար՝ նվազելով 6,4 տոկոսի, իսկ ՌԴ-ից Հայաստան իրականացվող ներկրումը կազմել է 462 մլն դոլար՝ ավելանալով 1,4 տոկոսով:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն