ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

05 սեպտեմբերի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Սեպտեմբերի 2-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրինագծի ընդունման արդյունքում կբարձրացվի աուդիտորական ծառայությունների իրականացման համար լիցենզիայի տրման գործընթացի արդյունավետությունը:

«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է տվյալ օրենքների գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, մասնավորապես' տարընթերցումների, երկիմաստությունների եւ ոչ հստակ դրույթների շտկման, օրենքների ընդունումից հետո ՀՀ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաեւ գործող (հատկապես «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի) եւ ընդունված նոր օրենքների հետ տվյալ օրենքների ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերին դրական եզրակացություն տվեց՝ ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգեց «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թ. տարեկան հաշվետվությունը հանձնաժողովի անդամների գնահատմանը ներկայացրեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ 2013 թվականին Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացրել է հաշվետու տարվա ընթացքում կատարված գործարքների մասով: Արձանագրվել է խախտումներ ու թերություններ, տեղում շտկվել՝ տնտեսելով պետական բյուջեի միջոցները: ՎՊ վերլուծությունները ցույց են տվել, որ շինարարության ոլորտում դեռեւս առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք հատկապես արտացոլված եւ կենտրոնացված են շինարարության ծրագրավորման եւ նախագծանախահաշվային փուլերում, ինչպես նաեւ շինարարության անկատար եւ ոչ կենսունակ հսկողության համակարգերում:

Աղբյուրը՝ parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն