Հայաստանից գրեթե կես միլիոն զբոսաշրջիկ Վրաստան է այցելել 2014 թ.–ի I կիսամյակում

13 օգոստոսի 2014 | Զբոսաշրջություն | Цитата

Հայաստանից մոտ 486.5 հազար զբոսաշրջիկ Վրաստան է այցելել 2014 թվականի առաջին կիսամյակում։ Ինչպես վկայում են Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալները, զբոսաշրջիկների թիվը Հայաստանից հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Միաժամանակ, գերատեսչության տվյալներով, Հայաստանը երրորդ տեղում է հաշվետու ժամանակահատվածում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով։

Ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան Թուրքիայից' 658.8 հազար։ Բացի այդ, առաջին կիսամյակում Վրաստան է այցելել մոտ 534.9 հազար զբոսաշրջիկ Ադրբեջանից, 298.5 հազար' Ռուսաստանից և մոտ 61.8 հազար' Ուկրաինայից։

Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով' առաջին կիսամյակում Վրաստան է այցելել 2 243 362 զբոսաշրջիկ, ինչը 2 տոկոսով ավելի է, քան 2013 թվականի առաջին կիսամյակում։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն