Հայաստանի ԷՎԱ-ի էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան 2013թ.-ից

29 նոյեմբերի 2012 | Էներգետիկա | Цитата

Հայաստանի ԷՎԱ-ի էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան 2013թ.-իցՀայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատել է էլեկտրաէներգիայի սակագները, որն արտադրվում է էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ) պաշարներից օգտվող էլեկտրակայաններից:

Հաստատված սակագները գործողության մեջ կմտնեն 2013թ.-ի հունվարի 1-ից:

ՀԾԿՀ-ի որոշման համաձայն' բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կկազմի 20.287 դրամ/կՎտժ, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը' 13.523 դրամ/կՎտժ, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը' 9.017 դրամ/կՎտժ, հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը' 34.957 դրամ/կՎտժ, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը' 38.856 դրամ/կՎտժ:

«Բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գործող սակագինը կազմում է 19,551 դրամ/կՎտժ, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 13,033 դրամ/կՎտ.ժ, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 8,69 դրամ/կՎտ.ժ, իսկ կենսազանգվածի հիման վրա՝ 37,447 դրամ/կՎտ.ժ»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀԾԿՀ սակագնային վարչության պետ Գարիկ Բաղրամյանը:

Միաժամանակ նա նշեց, որ գործող և նոր սակագները մատնանշված են առանց հաշվի առնելով ԱԱՀ-ն: ($1 – 406,32 դրամ):

Աղբյուրը՝ www.arka.am

Լուսանկարը՝ www.arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն