ԱՄՆ–ից և ԵՄ–ից դեպի Ռուսաստան ապրանքների ներկրման սահմանափակումը լավ հնարավորություններ կստեղծի արտադրողների համար, կարծում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Ըստ նրա' դա հայկական տնտեսության ակտիվացման հնարավորություններ է ստեղծում, և կառավարությունը կանի ամեն ինչ' դեպի Ռուսաստան պարենամթերք արտահանել ծրագրող արտադրողին օժանդակելու համար։
«Դա շուկայում մեր արտադրողի համար հաստատվելու մեծ հնարավորություն է, և մենք այսօր կքննարկենք տվյալ հարցը համապատասխան նախարարների հետ»,– ասել է Աբրահամյանը։
Նա ավելացրեց, որ դա մեծ հնարավորություններ է ստեղծում, մասնավորապես, մսի հայ արտադրողների և վերամշակող արդյունաբերության ներկայացուցիչների համար։
Նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի մեկ տարով արգելել է գյուղատնտեսական առանձին ապրանքների, հումքի և պարենի ներմուծումը Ռուսաստան այն երկրներից, որոնք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել։ Կառավարությանը նա հանձնարարել է կազմել այդ սահմանափակումներին ենթարկվող ապրանքների կոնկրետ ցուցակ կազմել։
Ներմուծման համար արգելված ապրանքների ցանկում են, մասնավորապես, տավարի, խոզի միսը, միրգը, թռչնամիսը, պանրեղենը և կաթնամթերքը։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться