Արևային էներգետիկայի զարգացման 26 մլն դոլարի ներդրումային ծրագիրը կմեկնարկի Հայաստանում մեկ տարուց, օգոստոսի 5-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։
«Ծրագիրը հաստատվել է հունիսի 27–ին Կլիմայի ներդրումային հիմնադրամի կողմից։ Սեպտեմբերին կանցկացվի դրա մանրամասն քննարկում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչների հետ։ Ծրագիրը նախատեսված է 5-6 տարվա համար»,– նշեց Բաբայանը։
Նրա խոսքով' միջազգային փորձագետները կարծում են, որ Հայաստանում կան բոլոր բարենպաստ պայմաններն արևային էներգետիկայի զարգացման գործում ներդրումների համար։
«Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հիմնական զսպող գործոնը նախագծերի բարձր ինքնարժեքն էր, ինչը հանգեցնում էր բարձր սակագների ձևավորմանը։ Այսպես, վերջին հաշվարկներով, արևային էներգիայի 1 կՎտ.ժամը կարժենար մոտ 80 դրամ»,– նշեց Բաբայանը։
Նա նշեց, որ տեխնոլոգիաների զարգացումը և ներդրումային ծրագիրը թույլ են տալիս ավելի ընդունելի սակագների հույս ունենալ։
«Կարևոր է զարգացնել Հայաստանում արևային էներգետիկան, առաջին հերթին, ելնելով ռազմավարական նկատառումներից, քանի որ էներգահամակարգի դիվերսիֆիկացումը կբերի Հայաստանի ավելի մեծ անկախություն ներկրվող էներգակիրներից»,– կարծում է Բաբայանը։
Նա նաև հավաստիացրեց, որ նվազագույն բնապահպանական վնասի և անվտանգության տեսանկյունից արևային էներգետիկան Հայաստանի էներգետիկայի առավել առաջնահերթ բնագավառ է։
«Մեր կանխատեսումներով' ներդրումային ծրագրի հաջող ներդրումը նոր ներդրումներ կբերի։ Հայաստանում կկառուցվեն արևային էներգիայի մի քանի էլեկտրակայաններ, կսկսեն զարգանալ և ավելի հասանելի դառնալ արևային էներգիայի հաշվին ջրի տաքացման և ջեռուցման տեխնոլոգիաները»,– ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ Հայաստանում ծրագրի ամբողջական իրականացումից հետո Հայաստանում արևային էներգիայի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կարող է կազմել համախառն արտադրության մինչև 8 տոկոսը։
Հայաստանի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն այսօր Հայկական ԱԷԿ–ն է, որին բաժին է ընկնում հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մոտ 30 տոկոսը։ Միաժամանակ, ՋԷԿ–ին բաժին է ընկնում 41.9 տոկոսը, ՀԷԿ–ին բաժին է ընկնում 29.2 տոկոսը։ Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը 2013 թվականին կազմել է մոտ 11 տոկոս։
Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի առավել տարածված ուղղությունը փոքր հիդրոէներգետիկան է։ Բացի այդ, երկրում գործում է հողմաէլեկտրակայան, ինչպես նաև մշակվում են երկրաջերմային էներգիայի օգտագործման հնարավորություններ։
Կլիմայի ներդրումային հիմնադրամը (Climate Investment Funds) զբաղվում է բնապահպանական ծրագրերի իրագործմամբ տարբեր երկրների զարգացման բանկերի հետ' կլիմայական փոփոխությունները նվազեցնելու համար։ 2008 թվականին 14 դոնոր երկրներ հիմնադրամին նվիրաբերել են 6.5 մլրդ դոլար։ Ամենախոշոր դոնորներն են ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Ավստրալիան։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться