Վեց հարյուր միլիոն դրամ կուղղվի Հայաստանում 2014թ.–ին զինվորական կենսաթոշակառուների որոշ խմբերի կենսաթոշակների բարձրացմանը

15 օգոստոսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Վեց հարյուր միլիոն դրամ կուղղվի Հայաստանում 2014թ.–ին զինվորական կենսաթոշակառուների որոշ խմբերի կենսաթոշակների բարձրացմանը, հայտնեց Սոցիալական ապահովման պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սահիրյանը։

«Հայաստանի զինվորական կենսաթոշակառուների կենսաթոշակային վճարումների համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում ոչ միայն բարձրացվել են կենսաթոշակները, այլ նաև համակարգային փոփոխություններ են կատարվել»,– ասաց Սահիրյանը օգոստոսի 4-ի մամուլի ասուլիսում։

Հայաստանի զինվորական կենսաթոշակառուների կենսաթոշակներն օգոստոսի 1–ից բարձրացվել են 10-50 տոկոսով։ Այդ բարձրացումն անդրադարձել է առանձին կատեգորիայի կենսաթոշակառուների, ում վրա չի տարածվել 2014 թվականի հուլիսի 1–ից նախատեսված կենսաթոշակային բարձրացումը, ինչի հետ կապված' կառավարությունը որոշում է ընդունել բարձրացնել գրեթե 12.3 հազար հաշմանդամ զինծառայողների պարգևավճարները 10-50 տոկոսով, 20 տոկոսով' զոհված զինծառայողների մոտ 1250 ընտանիքներինը։ Զոհված զինծառայողների 6500 ընտանիքների անդամներին տրամադրվել է հնարավորություն ընտրելու պարգևավճար երկրորդ թոշակի փոխարեն, ինչին լրացուցիչ կուղղվի ամսական մոտ 120 մլն դրամ։

Սահիրյանի խոսքով' զինծառայողներին վերաբերող կենսաթոշակային խնդիրներից մեկը շահառուների իրազեկվածության բացակայությունն է սեփական իրավունքների մասին։

«Այս տարվա օգոստոսից կերակրողին կորցնելու հետևանքով 21 հազար դրամի չափով կենսաթոշակ ստացող մարդիկ կարող են դիմում ներկայացնել մեր կառույցին և 31 հազար դրամ ստանալ' որպես պարգևավճար»,– ասաց Սահիրյանը։

2014 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների հետևանքով դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, միաժամանակ հուլիսի 1–ից փոխվել է զինվորական կենսաթոշակի հաշվարկման կարգը, ինչի արդյունքում գրեթե 15 տոկոսով աճել է զինծառայողների կենսաթոշակի ծավալը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն