Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշը II եռամսյակում աճել է 1,2 կետով' մինչև 57,1

Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն 2014 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,2 կետով' մինչև 57,1, հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ տվյալ ցուցանիշն աճել է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 1,9 կետով։

Ըստ նրա' գործարար միջավայրի ցուցանիշի աճը 2014 թվականի երկրորդ եռամսյակում պայմանավորված է դրա բոլոր ագրեգատների բարձրացմամբ, մասնավորապես' արդյունաբերություն, առևտուր և ծառայություններ։

Մասնավորապես, արդյունաբերության ոլորտի ցուցանիշն աճել է 1,3 կետով' կազմելով 58,1, առևտրի ցուցանիշն աճել է 3,4 կետով' մինչև 60,9, ծառայությունների ոլորտի ցուցանիշը' 6,4 կետով' կազմելով 61.9։ Իսկ շինարարության ոլորտի ցուցանիշը նվազել 7,6 կետով' մինչև 45,8։

Գործարար միջավայրի ցուցանիշը հաշվարկվում է կազմակերպությունների' ընդհանուր տնտեսական վիճակի և ռիսկերի փոփոխությունների վերաբերյալ գնահատականների միջինացման միջոցով։

2005 թվականի սկզբից ԿԲ–ն անցկացնում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ։ Դրանց նպատակն է' գնահատել ներկայիս տնտեսական դրությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ, գնահատել հետազոտվող օբյեկտների տնտեսական ակնկալիքները, հաշվարկել և հրապարակել տնտեսական բաղկացուցիչ ինդեքսները հարցումների արդյունքների հիման վրա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն