Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 1–ին կիսամյակում 579,3 մլրդ դրամ է կազմել

13 օգոստոսի 2014 | Էներգետիկա | Цитата

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2014թ.–ի հունվար–հունիսին կազմել է 579.3 մլրդ դրամ' 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ մնալով անփոփոխ, տեղեկացրին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն' արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի մոտ 63.6%-ը կազմում է վերամշակող արդյունաբերությունը, որի արտադրությունը, 2013թ.–ի հունվար-հունիսի համեմատ, աճել է 2.9 տոկոսով' կազմելով մոտ 368.7 մլրդ դրամ։

Միաժամանակ լեռնահանքային արդյունաբերությունը և բաց հանքերի շահագործման ծավալը կրճատվել է 9.5 %-ով' կազմելով ավելի քան 94.3 մլրդ դրամ։

Էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշով և լավորակ օդով մատակարարումը 2014թ.–ի հունվար-հունիսին կազմել է 107,5 մլրդ դրամ' նվազելով 1.4%-ով։ Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման գծով ծավալները կազմել են ավելի քան 8.84 մլրդ դրամ' ավելանալով 6.1 տոկոսով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն