Ասիական զարգացման բանկը Հայաստանին 37 մլն դոլար վարկ կտրամադրի էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցը վերականգնելու համար

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատել է Հայաստանին վարկի տրամադրումը էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար: Այս մասին հայտնում է ԱԶԲ-ն: Վարկը տրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից:

«Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիրը Հայաստանին կօգնի իրականացնել դեռևս խորհրդային տարիներից ժառանգած էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգումը՝ ներառյալ կառավարման և տվյալների փոխանակման համակարգի ընդլայնումը և բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը կկրճատի էլեկտրահաղորդման կորուստները, կբարելավի ենթակայանների հզորությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման որակը և հուսալիությունը քաղաքային և գյուղական համայնքների սպառողների համար, որն իր հերթին շահավետ է թե՛ տնտեսապես, թե՛ սոցիալապես:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, կայուն զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ' 6,6 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն