Երևանը 129 հազար եվրո կհատկացնի Նիդեռլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի քաղաքացիների վերաինտեգրմանը

23 հուլիսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 129 հազար եվրո հատկացնել Նիդեռլանդներից հարկադիր վերադարձած Հայաստանի քաղաքացիների վերաինտեգրման օժանդակության նպատակով։

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով' օժանդակությունը կցուցաբերվի Նիդեռլանդների տրամադրած դրամաշնորհի շրջանակում և հիմնականում կընդգրկի Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր անօրինական են այդ երկրի տարածքում, բնակության իրավունք չունեն և կամավոր ցանկանում են վերադառնալ Հայաստան։

Ըստ նրա' Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը Նիդեռլանդներից արտաքսված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու' որպես օժանդակություն, տարվա ընթացքում առավելագույնը 1 հազար եվրո կփոխանցի։

Այդ նպատակներով 31 մլն դրամ կհատկացվի 2014 թվականին և մոտ 37 մլն դրամ' 2015 թվականին։

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ դրամաշնորհը օգտագործվելու է Նիդեռլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար»,– ասաց Եգանյանը։

Ըստ նրա, ծրագիրը կընդգրկի Նիդեռլանդներից ցանկացած հայրենադարձի, ով կվերադառնա հայրենիք և կդիմի Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն։

Նա նշեց, որ ծրագիրը հավանաբար տևական կլինի։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն