ՀՀ էներգետիկայի նախարարը կայցելի Իրան' Թեհրանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախաշեմին. ԻԻՀ դեսպան

22 հուլիսի 2014 | Էներգետիկա | Цитата

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կմեկնի Իրան' Թեհրանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախաշեմին, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:

Միաժամանակ դիվանագետը չնշեց այցի և հանձնաժողովի նիստի ամսաթվերը:

«Հնարավոր է, որ նախարարը կքննարկի Հայաստանի տարածքով գազի տարանցմանը վերաբերող հարցեր», - ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռեիսին:

Նա ընդգծեց, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, սակայն, նրա խոսքերով, Հայաստանի տարածքով գազի տարանցումը սկսելու համար հարկավոր է համապատասխան ենթակառուցվածք ստեղծել, և, մասնավորապես, համապատասխան տրամագծի գազամուղ անցկացնել:

«Եթե համապատասխան ենթակառուցվածք ստեղծվի և համապատասխան տրամագծով գազամուղ անցկացվի Հայաստանի տարածքով գազի տարանցումը կազմակերպելու համար, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնում այդ գործընթացի կազմակերպման հարցում», - ընդգծեց դեսպանը:

Նրա խոսքերով՝ այդ ենթակառուցվածքի ստեղծման հարցը առաջին հերթին, կախված է ներդրումներից:

«Երկաթուղու շինարարության համար 4 մլրդ դոլարի ներդրումներ են հարկավոր: Նույնը կարելի է ասել նաև գազատարի ստեղծման մասին, ինչի համար հսկայական ֆինանսական ներդրումներ և ժամանակ է հարկավոր», - նշեց նա:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն