Սևանա լճից ջրի բացթողումները 2014թ.–ին կավելացվեն 75 մլն խմ–ով և կկազմեն 245 մլն խմ

22 հուլիսի 2014 | | Цитата

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում ընդունեց 2014 թվականին Սևանա լճից ջրի բացթողումներն ավելացնել 75 մլն խորանարդ մետրով' մինչև 245 մլն խորանարդ մետր։

«Սևանա լճից ջրի բացթողումների ավելացումը պայմանավորված է ոռոգման ապահովման անհրաժեշտությամբ»,– կառավարության նիստի ժամանակ հայտնեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը։

Ավելի վաղ ծրագրվել էր, որ Սևանա լճից ջրի բացթողումները 2014 թվականին կկազմեն 170 մլն խորանարդ մետր։ Սակայն 2014 թվականն այնքան էլ աչքի չի ընկնում ջրամբարների լիությամբ, և ջրի պահանջարկն աճում է։

ՀՀ կառավարությունը 2014 թվականի հունվարի 30–ի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Սևանի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կատարումը, որոնց համաձայն' մինչև 2019 թ.–ը ոռոգման նպատակներով կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները։

Սևանա լճից առավելագույն բացթողումը նախատեսվում է ավելացնել' ներկա 170 մլն խորանարդ մետրից հասցնելով տարեկան 240 մլն խորանարդ մետրի։ Ամեն տարվա շեմը կսահմանվի' կախված Արարատյան դաշտավայրի ոռոգման համակարգում ջրի պաշարներից։ 2019 թվականին նախատեսվում է կառուցել մի շարք ջրամբարներ, որոնք կլուծեն ոռոգման ջրի խնդիրը, և Սևանից բացթողումների ավելացման անհրաժեշտություն այլևս չի լինի։

Սևանա լճի ջրի մակարդակը մայիսի 31–ի տվյալներով կազմում է 1900.5 մ։ Տարեսկզբի համեմատ' լճի ջուրը բարձրացել է 34-35 սմ–ով, թեև ընդհանուր առմամբ մակարդակը նույնն է, ինչ 2013 թվականին։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական
բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն