2014թ.–ի անցած 5 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը գտնվել է սպասվածի շրջանակներում և երկրորդ եռամսյակի վերջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվում է տ/տ 4%: Հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելացված արժեքի աճերը: Այս մասին նշվել է ԿԲ խորհրդի' հունիսի 24-ին կայացած նիստում։
Հաղորդագրության համաձայն, մասնավոր սպառման աճի տեմպերը ևս ծրագրվածի սահմաններում են և հունվար-հունիս ժամանակահատվածում գնահատվում է տ/տ 4.3%, այն դեպքում, երբ մասնավոր ներդրումները շարունակում են սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնվել և հունվար-հունիսի գնահատումը կլինի տ/տ -2.2%՝ ծրագրված 0.1% աճի դիմաց:
«Հաշվի առնելով 2014-ի հատկապես երկրորդ կեսին իրականացվելիք ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա՝ ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի որոշ չափով արագացում»,- նշված է հաղորդագրության մեջ։
2014 թ. հունվար-մայիսի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.2%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության' ՍԻՖ)՝ 2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 4.1%-ով:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2014 թվականի մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 3.6%: Մայիսին գների անկումը պայմանավորվել է առավելապես պարենային ապրանքների գների նվազմամբ՝ 1.4% (նպաստումը գնանկմանը՝ 0.75 տոկոսային կետ), որը տեղի է ունեցել հիմնականում «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Ձու» ապրանքախմբերի գների՝ համապատասխանաբար 12.5% և 4.8%-ով նվազման հետևանքով: Ամսվա ընթացքում 0.2%-ով նվազել են նաև ծառայությունների սակագները՝ նպաստելով գնաճին 0.05 տոկոսային կետով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3%-ով՝ մեղմելով գնանկումը 0.04 տոկոսային կետով: Մայիսի արդյունքներով բնականոն գնաճը կազմել է 0.01%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 1.1%:
ՀՀ ԱՎԾ–ի տվյալների համաձայն' Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ին կազմել է 3,5 տոկոս' բյուջեում նախատեսված 6,2 տոկոսի փոխարեն։ Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճը նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться