ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամը Հայաստանին 150 մլն դոլար կտրամադրի «Հյուսիս-Հարավ» նախագծի ֆինանսավորման համար

ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը 150 միլիոն ամերիկյան դոլարի ծավալով ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար, հաղորդում է ԶԵԱԲ-ի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել Է Զարգացման եվրասիական բանկի՝ որպես Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարչի, դրական եզրակացության հիման վրա՝ Հիմնադրամի միջոցներից նախագծի ֆինանսավորման վերաբերյալ Հայաստանի հայտով: Միաժամանակ Հակաճգնաժամային խորհուրդը հավանություն է տվել այս նախագիծն իրագործելիս Համաշխարհային բանկի Գնումների քաղաքականության կիրառման մասին և Համաշխարհային բանկի մասնագետների ներգրավմամբ դրանց կիրառման մոնիթորինգի մասին կառավարչի առաջարկությանը:
ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի հունվարի 14-ին հավանության է արժանացրել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Զարգացման ասիական բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագիրը:
.
«Հյուսիս–Հարավ» միջանցքը' 556 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահման) և հարավի (Իրանի հետ սահման) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Եվրասիական զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայում ԵԶԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

ԵվրԱզԷՍ–ի' 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին' վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԶԵԱԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն