ԱՊՀ երկրների ցանկում ամենաէժան պանիրը Հայաստանում է. Գյուղնախարարություն

05 հուլիսի 2014 | | Цитата

ԱՊՀ երկրների շրջանում պանրի ամենացածր գները Հայաստանում են, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

«Օրերս մեր գերատեսչությունը ստացավ ԱՊՀ երկրների ագրարային ոլորտում անցկացրած ուսումնասիրության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ կենդանական ծագման որոշ ապրանքների գները Հայաստանում ամենացածրն են ԱՊՀ երկրների շրջանում, իսկ պանրի գինը ամենացածրն է», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Երևանում պանրի միջին գինը 1 կգ-ի դիմաց 180 ռուսական ռուբլի է, Դուշանբեում՝ մոտ 217 ռուբլի, Բիշքեկում՝ մոտ 234 ռուբլի, Մինսկում՝ շուրջ 255 ռուբլի, Բաքվում՝ մոտ 303 ռուբլի: Ամենաբարձր գներն արձանագրվել են Մոսկվայում և Աստանայում՝ 1 կգ-ի դիմաց համապատասխանաբար մոտ 378 և 381 ռուբլի (հաշվարկն իրականացվել է ԿԲ-ի պաշտոնական փոխարժեքով):

Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում պանրի և կենդանական ծագման որոշ ապրանքների ցածր գները կապված է հանրապետությունում կաթի արտադրության ծավալների ավելացման հետ: Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կաթի արտադրության ծավալը կազմել է մոտ 407 հազար տոննա, ինչը ավելի քան 105 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ պանրի արտահանման ծավալը 2014թ.-ի առաջին վեց ամսվա ընթացքում կազմել է ավելի քան 1000 տոննա, ինչը գրեթե կրկնակի շատ է 2013թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:

Հայաստանն ավելի քան 25 տեսակի պանրի արտադրող-երկիր է: Պանիրներից շատերը, օրինակ՝ «Լոռին», «Չանախը», «Մոթալը», «Չեչիլը», «Եղեգնաձորը», պանրի հայկական տեսակներ են:

ՀՀ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2013թ.-ին Հայաստանից պանրի և կաթնաշոռի արտահանման ծավալը կազմել է 1541 տոննա՝ 2012 թ.-ին գրանցված 904,6 տոննայի դիմաց: Արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին և Վրաստանին: Նույն տվյալներով՝ Հայաստան պանրի և կաթնաշոռի ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1243,7 տոննա՝ 2012 թ.-ին գրանցված 1056 տոննայի դիմաց: Ներկրման հիմնական ծավալը բաժին է ընկել Նոր Զելանդիային, Գերմանիային և Ռուսաստանին:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն