Անշարժ գույքի հետ գործարքների թիվը 2014 թվականի մայիսին կազմել է 17980 ինչը 26,3% շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։
Միաժամանակ մայիսին, ապրիլի համեմատ, գործարքների թիվն նվազել է 3,7 տոկոսով։
Անշարժ գույքի գործարքների առավելագույն թիվը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Երևանում' գործարքների ընդհանուր թվի 33,1 տոկոսը, իսկ նվազագույնը' Վայոց Ձորի մարզում' 1,6 տոկոս։
Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 16,8 տոկոսը, Արմավիրի մարզում' 9,1%, Արարատի մարզում' 8,7%, Լոռիում' 7,6 տոկոս, Գեղարքունիքում' 5,4%, Շիրակի մարզում' 4,7%, Արագածոտնի մարզում' 5,0%, Սյունիքի մարզում' 4,4%, Տավուշի մարզում' 3,6%։
Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն' մայիսին գրանցված անշարժ գույքի գործարքների 25,8 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 10,6 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։
Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 9,3 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 10,8 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 3,6 տոկոսը' անշարժ գույքի վարձակալման գործարքները, 39,9 տոկոսը' այլ պետական գրանցումները։
Մայիսին անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ չեն գրանցվել։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться