Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը 2014 թ.–ի հունվար–ապրիլին կազմել է 61,8 մլրդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0,7 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Միաժամանակ բնակչության հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է 15,1 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 24,5 տոկոսը (մոտ 21 տոկոսի անկում)։
Կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է 31,6 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 51,1 տոկոսը (16,1 տոկոսի աճ), հումանիտար օգնության միջոցների հաշվին' 1 068,5 մլն դրամ կամ 1,7 տոկոս (32,9 տոկոսի անկում), պետական միջոցների հաշվին' 1,7 մլրդ դրամ կամ 11,6 տոկոս (10,9 տոկոսի անկում), համայնքային միջոցների հաշվին' 733,8 մլն դրամ կամ 1,2 տոկոս (57,5 տոկոսի անկում)։
Միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է մոտ 6,1 մլրդ դրամ կամ 9,9 տոկոս (66,6 տոկոսի աճ)։ Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է հասել 931,6 մլն դրամը, ՎԶԵԲ–ին' 1 222,0 մլն դրամ, Զարգացման ասիական բանկին' 3 596,4 մլն դրամ, Զարգացման գերմանական բանկին (KfW)' 55,7 մլն դրամ և մնացածներին' 302,6 մլն դրամ:
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться