Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալը հունվար–ապրիլին ավելացել է 4,1 տոկոսով' հասնելով 111,3 մլրդի

30 հունիսի 2014 | | Цитата

Հայաստանում 2014 թ.–ի հունվար–ապրիլին արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է մոտ 111,3 մլրդ դրամ' 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և ձկնաբուծության համախառն ծավալը 2014 թ.–ի հունվար–ապրիլին, 2013 թ.–ի հունվար–ապրիլի համեմատ, ավելացել է մոտ 5,2 տոկոսով և կազմել է շուրջ 121,8 մլրդ դրամ։

Անասնաբուծության արտադրության ծավալը հունվար–ապրիլին կազմել է մոտ 98,5 մլրդ դրամ' 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,9 տոկոսով, բուսաբուծության ծավալը կազմել է ավելի քան 12,8 մլրդ դրամ' ավելանալով մոտ 4,9 տոկոսով, իսկ ձկնաբուծության ծավալը' մոտ 10,5 մլրդ դրամ (20,2 տոկոսի աճ)։

Հայաստանում 2014 թ.–ի ապրիլին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է մոտ 921,7 տոննա (ընդ որում ողջ ծավալն իրացվել է)' 2013 թ.–ի հաշվետու ամսվա համեմատ ավելանալով 28,5 տոկոսով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն