Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տարվա արդյունքում 4.1-4.8–տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում։
Հունիսի 9-ին հանդես գալով Ազգային ժողովում' ԿԲ ղեկավարը նշեց նաև, որ ակնկալվում է գնաճի նվազում' դրա 12–ամսյա ցուցանիշը կարող է կազմել մոտ 4 տոկոս։
«Ելնելով ստեղծված արտաքին և մակրոտնտեսական իրավիճակից' ԿԲ–ն լրացումներ է կատարել իր կանխատեսումներում, որոնք ամրագրվել են մայիսի 23–ին հրապարակված' 2014 թվականի երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրում։ Մասնավորապես, 2014 թվականին նախատեսվում է 4.1-4.8 տոկոսանոց տնտեսական աճ նախորդ եռամսյակում գրանցած 5.4-6.1 տոկոսի փոխարեն։ 12–ամյա գնաճը կայունանում է 4 տոկոսանոց մակարդակում' նվազման միտումով»,– ասաց Ջավադյանը։
Նա հայտնեց նաև, որ կանխատեսումների նվազումը պայմանավորված է զարգացող երկրների, այդ թվում' Հայաստանի արտաքին տնտեսական գործընկեր–երկրների անորոշ իրավիճակով, ներքին շուկայի պահանջարկի նվազումով' էներգակիրների գների բարձրացման կապակցությամբ, ինչպես նաև' աշխարհաքաղաքական գործընթացներով։
Այդ կապակցությամբ, ըստ նրա, համաշխարհային ֆինանսական կառույցները վերանայել են զարգացող երկրների, մասնավորապես, Հայաստանի գործընկեր–երկրների տնտեսական ակտիվության կանխատեսումը դեպի վատացում։
Ջավադյանն ավելացրեց նաև, որ 2014 թվականի դրամավարկային քաղաքականությունն ընդլայնողական կլինի' հիշեցնելով, որ տարվա ընթացքում երկու անգամ (փետրվարին և մայիսին) 0.25 տոկոսով նվազել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ներկայում կազմում է 7.25 տոկոս։
Բացի այդ, նա ընդգծեց, որ 2014 թվականի հունվարից կարգավորիչը նվազեցրել է հայկական բանկերի պարտադիր պահուստավորման նորմը 4 տոկոսից մինչև 2 տոկոս, ինչը թույլ է տվել տնտեսություն ուղղել լրացուցիչ դրամական միջոցներ։
«Այդ և այլ գործիքներն ազդանշան են, որ այս տարի մենք ընդլայնողական քաղաքականություն ենք վարելու»,– նշեց Ջավադյանը։
Պետբյուջեի համաձայն, 2014 թվականին հայկական տնտեսության աճը ծրագրված է 5.2 տոկոսի չափով, իս գնաճը' 4% (±1,5%)։ Համաշխարհային բանկը 2014 թվականին ՀՆԱ 5–տոկոսանոց աճ է կանխատեսում։ Միաժամանակ, ՀԲ–ի գնահատմամբ, Հայաստանի ՀՆԱ–ն 2014 թվականից մինչև 2017 թվականը կարող է հասնել 5-5.5 տոկոսի։
Հայաստանում գնաճը 2014 թվականի հունվար–ապրիլին 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4.6 տոկոս։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться