Հայաստանում հունվար–ապրիլ ժամանակահատվածում 986,3 տոննա պահածո է արտադրվել

27 հունիսի 2014 | | Цитата

Հայաստանում հունվար–ապրիլ ամիսներին պահածոների արտադրության ծավալը կազմել է 986,3 տոննա' 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 20.5 տոկոսով։ Այս մասին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ այս տարվա հունվար–ապրիլին արձանագրվել է մսի պահածոների արտադրության անկում մինչև 39,7 տոննա' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 285.9 տոննայի դիմաց (անկումը' յոթ անգամ)։

Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 205,5 տոննա բանջարեղենային պահածո' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 214.8 տոննայի դիմաց (անկումը' 4.3%)։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է նաև 305.4 տոննա պահածոյացված լոլիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 327.8 տոննայի դիմաց։

Վիճակագրության համաձայն, մրգի պահածոների արտադրության ծավալը կազմել է 385 տոննա (աճը' 3,7%).

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 42.1 տոննա կետչուպ (60.8 տոննա 2013 թվականի հունվար–ապրիլին), ինչպես նաև 4 991,3 հազար լիտր բնական հյութ (4 348.3 հազար լիտր 2013 թվականի հունվար–ապրիլին)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն