Խմելու և ոռոգման ջրի կորուստները Հայաստանում հասնում են շուրջ 60-70%–ի

11 հունիսի 2014 | | Цитата

Այսօրվա դրությամբ, Հայաստանում ջրի կորուստները խմելու և ոռոգման համակարգերում կազմում են մոտ 60-75 տոկոս, ասաց Հայաստանի բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման տեսչության պետ Վոլոդյա Նարիմանյանը։

«Ջրի կորուստների տոկոսն այդ համակարգերում բարձր է, բայց կրիտիկական չէ։ Շատ հարցերում դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Խորհրդային միությունից մնացած ժառանգություն է մնացել ջրամատակարարման ոչ կատարելագործված համակարգ, իսկ հետխորհրդային ժամանակահատվածում բավարար զարգացում և ֆինանսավորում չի իրականացվել»,– հունիսի 4-ին ասաց նա։

Նարիմանյանը միաժամանակ ընդգծեց, որ այսօր իրականացվում են ջրի կորստի մակարդակի կրճատման և այն ջրօգտագործման ընթացքում թույլատրելի կորուստների նորմատիվ ցուցանիշներին' միջինը 30-40 տոկոսի համապատասխանեցնելու միջոցառումներ։

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, ինչպես նաև ջրամատակարարման օպերատորները, մասնավորապես, «Երևան ջուր» ընկերությունը, իրականացնում են մի շարք միջոցառումներ' ուղղված առաջիկա տարիներին ջրի կորուստների քանակը նորմատիվ ցուցանիշին համապատասխանեցնելուն։

Հայաստանում գործում է ջրամատակարարման հինգ օպերատոր' «Երևան–ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի–ջրմուղկոյուղի», «Շիրակ–ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք»։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն