Ավստրիան Հայաստանին 2 մլն եվրոյի հավելյալ վարկ կտրամադրի մշակութային օբյեկտների վերազինման համար

13 հունիսի 2014 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Ավստրիան Հայաստանին 2 մլն եվրոյի լրացուցիչ վարկ կտրամադրի մշակույթի օբյեկտները վերազինելու համար, հունիսի 5-ին հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։ 

Ըստ նրա, հայ–ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեության և Հայաստանի գիտատեխնիկական և առևտրատնտեսական ոլորտների համագործակցության շրջանակում ավստրիական «Էրստե» բանկն արդեն տրամադրել է 7 մլն եվրոյի անտոկոս վարկ։ 

«Երկու մլն եվրոյի լրացուցիչ վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով։ Մասնավորապես, դա մարման տասնմեկամյա ժամկետն է։ Միաժամանակ, 1.7 մլն եվրոյի դրույքաչափը կազմում է Euribor+ 0,6%, ինչը կազմում է մոտ 1.1 տոկոս, իսկ 300 հազար եվրոյի համար` 3.5 տոկոս»,– ասաց Հարությունյանը։ 

Կառավարության որոշմամբ, նախագծերի իրագործման կապալառուներն ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG, SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH, Electronic Theatre Controls GmbH և Artstech կոնսորցիումն են լինելու։ 

Կառավարության որոշման  համաձայն, միջոցները կուղղվեն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի վերազինմանը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ձայնային և լուսային տեխնիկական սարքավորման տրամադրմանը։ 

Որոշման մեջ նշված է, որ մշակութային օբյեկտների տեխնիկական վերազինման բոլոր աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչև 2015 թվականի օգոստոսը։ Վերազինման արդյունքում հայկական մշակութային օբյեկտները կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին առաջադրվող միջազգային չափանիշներին։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն