Հայաստանում պարենային ապրանքների գները մայիսին նվազել են 1,5%–ով

19 հունիսի 2014 | | Цитата

Հայաստանում 2014 թվականի մայիսին պարենային ապրանքների գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 1,5 տոկոսով, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Գների նվազումը հիմնականում պայմանավորված է «բանջարեղեն ու կարտոֆիլ» և «ձու» ապրանքային խմբերում գրանցված գների 12,5-4,8% նվազումով։

«Բանջարեղեն ու կարտոֆիլ» խմբի ապրանքների գները 2014 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, աճել են 18,7 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ նվազել են 12,5 տոկոսով։

Ձվի միջին գինը 2014 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 1.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ' 4,8 տոկոսով։

Շաքարի գինը նախորդ տարվա մայիսի համեմատ, այս տարվա մայիսին նվազել է 23 տոկով։

«Կենդանական և բուսական յուղեր», «ձկնամթերք», «Սուրճ, թեյ, կակաո, քաղցրեղեն», «ալկոհոլային խմիչքներ» և «ծխախոտ» ապրանքային խմբերում նախորդ տարվա մայիսի համեմատ, այս տարվա մայիսին գների 0,2-0,1 տոկոսանոց նվազում է արձանագրվել։

Մրգի գները մայիսին նվազել են 16.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 3.4 տոկոսով։

Միաժամանակ նախորդ տարվա մայիսի համեմատ, այս տարվա մայիսին աճել են հացաբուլկեղենի գները' 0,5%, իսկ նախորդ ամսվա համեմատ' 0,6 տոկոսով։

Կաթնամթերքը նախորդ տարվա համեմատ թանկացել է 9,3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ' 0,6 տոկոսով։

Մսամթերքը նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել է 0,9 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ գներն աճել են 0.7 տոկոսով։

Պարենային ապրանքների գները 2014 թվականի մայիսին, 2013 թվականի համեմատ, նվազել են 0,8 տոկոսով։ Միաժամանակ 2014թ. հունվարի-մայիսին սպառողական գների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,4 տոկոս։ Ըստ պետբյուջեի' Հայաստանում գնաճը 2014թ. համար ծրագրված է 4% մակադրակում (±1,5%)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն