Վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ

Աշխատանքային հերթական խորհրդակցությա ժամանակ անդրադառնալով վարչական բոլոր շրջաններում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 45 հազարը քմ-ն՝ բակային տարածքներում:
Հեղեղատար համակարգերի մաքրման ընթացքի մասով զեկուցվել է, որ ծրագրային աշխատանքներին զուգահեռ, տեղումներով պայմանավորված, ձեռնարկվել են նաև լրացուցիչ միջոցառումներ, ինչի արդյունքում աղբի կուտակման դեպքեր չեն արձանագրվել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Նանսենի անվան նորակառույց թանգարանի հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ:
Մայրաքաղաքում առկա շատրվանների և ցայտաղբյուրների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ հանձնարարվել է դրանց շահագործումը պահել մշտական հսկողության տակ:

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն